Կրթություն
Հանրակրթության վարչությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում պետական կրթական քաղաքականության իրականացումը՝ դպրոցական և նախադպրոցական բաժինների գործունեությամբ:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 155 հանրակրթական դպրոց և 160 մանկապարտեզ:
Դպրոցներում ուսումնասիրվող հիմնական օտար լեզուներն են՝ ռուսերենը, անգլերենը, ֆրանսերենը և գերմաներենը: Ուսումնասիրվում են նաև պարսկերեն, չինարեն,իտալերեն, իսպաներեն, հունարեն:
Ներառական կրթություն է իրականացվում 54 դպրոցում և 8 մանկապարտեզում:
2017 թվականին կատարված աշխատանքներ
Իրականացված աշխատանքները միտված են եղել Երևանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում սովորողների հմտությունների, կարողությունների և արժեքային համակարգի ձևավորմանը, մրցունակ կրթության ապահովմանը.
- Շարունակվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորումը։ Վերապատրաստվել և պարզ ընթացակարգով ատեստավորվել է 1073 ուսուցիչ: Հանրակրթական հաստատության ուսուցչի որակավորման 1-ին աստիճանի տարակարգ են ստացել 87, իսկ 2-րդ աստիճանի տարակարգ՝ 6 մանկավարժներ:
- Դասապրոցեսը արդիական մեթոդներով անցկացնելու նպատակով դպրոցները համալրվել են նոր սերնդի համակարգիչներով, էլեկտրոնային գրատախտակներով և այլ միջոցներով (հ.հ. 67, 89, 93, 125, 162, 181, 196, 200 և այլ դպրոցներ):
- Արդյունավետ է եղել հանրակրթության վարչության և «ԿՏԱԿ»-ի համատեղ գործունեությունը:
Շարունակվել է «Dasaran» կրթական ծրագրի, «Իմ դպրոցի» և հանրակրթական դպրոցների համագործակցությունը:
Եվրոպական դպրոցական ցանցի «Ապահով համացանց դասավանդողների համար» 6-շաբաթյա վերապատրաստումների դասընթացին ապահովվել է ինֆորմատիկայի ուսուցիչների մասնակցությունը. նրանցից 7-ը ստացել են վերապատրաստողի որակավորում:
- Դպրոցներում ներդրվել է ֆինանսաձեռնարկատիրական կրթության փորձնական փուլը՝ սովորողների մեջ ձեռնարկատիրական մտածելակերպ խթանելու նպատակով/հ.հ.33,51,78, 89, 125,136 դպրոցներ/:
- Տնօրենները, փորձի փոխանակման նպատակով, պարբերաբար ներկայացրել են դպրոցների զարգացման ծրագրերի կատարման ընթացքը (հ.հ. 33, 44, 74, 82, 155, 174, 176, 177, 192): Գործընթացը շարունակական է:
- Իրականացվել են «Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ, դաստիարակ» մրցույթները: 2017 թվականին լավագույն են ճանաչվել.
«Երևան քաղաքի լավագույն տնօրեն»-Լուսինե Դանիելյան / Լ. Միրիջանյանի անվան հ.155 դպրոց/,
«Երևան քաղաքի լավագույն ուսուցիչ» - Կարեն Ասատրյան /հ.99 դպրոցի հայոց լ. և գրականության ուսուցիչ/,
«Երևան քաղաքի լավագույն դաստիարակ» - Կարինե Պեպոյան /հ. 56 մանկապարտեզի դաստիարակ/:
Կազմակերպվել է Երևան քաղաքի «Տարվա լավագույն զինվորական ղեկավար և քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ» մրցույթը. հաղթող են ճանաչվել.
Նիկոլայ Ավանեսյան - Երևանի հ.108 հիմնական դպրոց,
Սեյրան Առաքելյան - Երևանի հ. 136 հիմնական դպրոց,
Էդուարդ Մելքոնյան - Մ. Մելքոնյանի անվ. հ.11 հիմնական դպրոց,
Վալենտին Սաղոյան - Երևանի հ.180 հիմնական դպրոց,
Հրաչիկ Մեսրոպյան - Մ. Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց,
Արսեն Հովհաննիսյան - Երևանի հ.159 ավագ դպրոց:
Ամփոփվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ իրականացված «Լավագույն ուսուցիչ» մրցույթը.
I մրցանակակիրներ՝
Գոհար Հայրունի - Ալ. Շիրվանզադեի անվ. հ.21 դպրոց, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ,
Թամարա Միրզոյան - Լ. Միրիջանյանի անվ. հ.155 դպրոց, դասվար:
III մրցանակակիր
Նվարդ Հովսեփյան - Ալ. Պուշկինի անվ. հ. 8 դպրոց, ՀԵՊ-ի ուսուցիչ:
- Մայրաքաղաքի ֆրանսերեն ուսումնասիրող դպրոցներում ֆրանկաֆոնիայի միամսյակի շրջանակում կազմակերպվել են ֆրանս-հայկական բարեկամությանը, ֆրանսիացի հայազգի արվեստագետներին, նշանավոր մարդկանց նվիրված միջոցառումներ:
- Երևանի քաղաքապետարանի 54 դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 2177 աշակերտի համար իրականացվել է ներառական կրթություն: Նրանց հետ աշխատել են հոգեբաններ, լոգոպեդներ, սուրդո մանկավարժներ, տիֆլո մանկավարժներ և սոցիալական աշխատողներ:
- Երևանի քաղաքապետարանի և «Առաքելություն արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի միջև ստորագրվել է «Միասին ապրել, միասին սովորել» ծրագրին օժանդակելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը՝ Երևան քաղաքում ներառական որակյալ կրթության միջոցով երեխայի կրթության իրավունքի ապահովման համար:
- Բազմամասնագիտական թիմերի և դպրոցների ուսուցիչների համար կազմակերպվել են վերապատրաստումներ՝ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և համապատասխան ՀԿ-ների համագործակցությամբ:
- Համակարգվել են սիրիահայ երեխաների ինտեգրման նպատակով դպրոցներում իրականացված ծրագրերը, հետևողական աշխատանք է տարվել արևելահայերենի և ռուսաց լեզվի ուսուցման ուղղությամբ: Կազմակերպվել են մշակութային միջոցառումներ, ճանաչողական էքսկուրսիաներ: Սիրիահայ երեխաներն աշխուժորեն մասնակցել են ասմունքի, շարադրության և համաքաղաքային այլ մրցույթների:
Կազմակերպվել և անցկացվել է ՀՀ դպրոցական առարկայական օլիմպիադան
«Մաթեմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա» առարկաների օլիմպիադան իրականացվել է առցանց:
Օլիմպիադայի տարածքային փուլին մասնակցել է 7845 սովորող, քաղաքայինին՝ 1935 սովորող:
Դիպլոմակիրներ են 417 աշակերտներ, որոնցից՝
1-ին կարգ՝ 74 դպրոցական,
2-րդ կարգ՝ 116 դպրոցական,
3-րդ կարգ՝ 227 դպրոցական:
Առաջին կարգի դիպլոմների արժանացած սովորողները պարգևատրվել և խորհրդանշական նվերներ են ստացել քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:
- Կազմակերպվել և անցկացվել է ՀՀ շախմատի հանրապետական օլիմպիադայի քաղաքային փուլը: Հաղթող է ճանաչվել Երևանի Չեխովի անվան հ.55 դպրոցի թիմը, որը Սոչիում կայացած հանրակրթական դպրոցների «Սպիտակ նավակ» շախմատի միջազգային պատանեկան բաց առաջնությունում նվաճել է 2-րդ պատվավոր տեղը:
- Համակարգվել են սովորողների արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված աշխատանքները:
- Ծրագրվել և իրականացվել են.
- Հայ ժողովրդի պատմության հիշարժան տարեթվերին, հայ նշանավոր անհատների հոբելյաններին նվիրված համաքաղաքային միջոցառումներ /Հ.Այվազովսկի-200, Ե.Չարենց -120, Մ.Մելքոնյան- 60, Մայիսյան հաղթատոն/:
- Մայրենիի, Հայոց բանակի և Գիրք նվիրելու օրերին նվիրված ամենամյա համաքաղաքային միջոցառումներ:
- Պաշտպանության նախարարության հետ դպրոցականների և զինվորների համատեղ միջոցառումներ:Կազմակերպվել է «Արիության դասեր» միջոցառման շարքը:
- Հանրակրթության վարչության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, մայրաքաղաքի ստեղծագործական միությունների, մշակութային տարբեր օջախների /ՀՀ գրողների միություն, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, թանգարաններ, տուն-թանգարաններ, Մատենադարան, գրադարաններ/ հետ հայրենաճանաչության դասեր, «Կլոր սեղաններ, աշակերտական գիտական ընթերցումներ, մրցույթներ և այլն:
- ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված Երևանի դպրոցականների մարզական և Ազգային ժողովի գավաթի կիսաեզրափակիչ խաղերը:
Համագործակցություն
Աշխատակազմի հանրակրթության վարչությունը, ուղղորդվելով Երևանի քաղաքապետարանի և քույր քաղաքների համագործակցության պայմանագրերի կրթության ոլորտի ծրագրերով, ընդարձակել է արտերկրի դպրոցների հետ կապերի աշխարհագրությունը: Շարունակվել են միջմշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Պարսկաստանի, Չինաստանի և ուրիշ երկրների դեսպանատների և դրանց կից մշակույթի կենտրոնների հետ:
Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում կազմակերպվել են դպրոցական պատվիրակությունների փոխադարձ ընդունելություններ: Երևանյան հանդիպման ընթացքում ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի և Երևանի դպրոցների ասոցիացիա:
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցելության ընթացքում ռուս գործընկերներին ներկայացվել են համագործակցության արդյունքները, գործունեության նոր ծրագրի ուղղությունները:
Երևանի հ.181 և հյուսիսային մայրաքաղաքի հ. 489 դպրոցների միջև համագործակցության հուշագրեր են ստորագրվել:
Մոսկովյան նույնատիպ այցելության ժամանակ Երևանի Վլ.Մայակովսկու հ.7 և Մոսկվայի համանուն դպրոցների միջև կնքվել է համագործակցության պայմանագիր:
Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության համագործակցության ծրագրի շրջանակում Երևանում հյուրընկալվել է Սանկտ Պետերբուրգի հ.619 դպրոցի պատվիրակությունը, կազմակերպվել է «Ապագայի դպրոցը կառուցում ենք միասին» թեմայով քննարկում, ինչպես նաև էքսկուրսիաներ՝ Երևանի պատմամշակութային օջախներ, այցելություն դպրոցներ:
Կազմակերպվել են ռուս-հայկական բարեկամությանը նվիրված ավանդական միջոցառումներ՝ ժամանակակից շեշտադրումներով (հ.հ. 122, 129, 145, 166):
Համագործակցություն է իրականացվել «Հայկական Ալիանս Ֆրանսեզ» կրթամշակութային կազմակերպության հետ: Իրականացվել են ֆրանս-հայկական բարեկամությանը նվիրված միջոցառումներ, ֆրանկաֆոնիայի միամսյակի շրջանակում՝ հեռուստակամուրջներ՝ ֆրանսախոս երկրների դպրոցների միջև (հ.հ. 1, 31, 32, 37, 48, 52, 56, 78, 93, 125, 158 և այլն):
Գերմաներեն ուսումնասիրող դպրոցներում (հ.հ. 6, 60) «Գերմաներենի դիպլոմ» ծրագրի շրջանակում իրականացվել է գերմաներենի խորացված ուսուցում:
ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատների մշակույթի բաժինների համագործակցությամբ կազմակերպվել են դպրոցականների և մանկավարժների ճանաչողական փոխայցելություններ:
Փորձի փոխանակում, փոխայցելություններ.
Ստեփանակերտի դպրոցներին և մանկապարտեզներին աջակցելու, երևանյան փորձը փոխանցելու ծրագրի շրջանակում աշխատակազմի հանրակրթության վարչությունը հուլիսին հյուրընկալվել է Ստեփանակերտում:
Դպրոցական բաժնի՝ 2018թ. նախատեսվող աշխատանքներ
Աշխատանքները ուղղվելու են Երևանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում մրցունակ կրթության, սովորողների կողմից՝ պետական կրթական չափորոշիչներով ներկայացվող գիտելիքների յուրացման ապահովմանը:
- Դասապրոցեսի արդիականացումն ապահովելու, նորագույն տեխնոլոգիաների կիրառման ծավալներն ընդարձակելու նպատակով ՝
- «Ինֆորմատիկական տեխնոլոգիաների ձեռնարկատիրական միություն» ՀԿ- ի համագործակցությամբ դպրոցներում (հ.հ. 87, 89, 125, 174) իրականացվելու են ինժեներական խմբակ-լաբորատորիաների`ռոբոտաշինության ստեղծման նախապատրաստական աշխատանքներ:
- «Microsoft» ընկերության համագործակցությամբ ապահովվելու է «Թվային դարաշրջանի դպրոցներ» ծրագրի շարունակականությունը (h.հ. 76, 21):
- Կիրականացվի «Ապահով համացանց» ծրագրում ընդգրկված դպրոցների համալրում:
Միջմշակութային համագործակցությունը խթանելու նպատակով համաձայնագրով նախատեսված դպրոցներում իրականացվելու են ֆրանսերենի խորացված դասընթացներ (առարկան ուսումնասիրվելու է 2-րդ դասարանից` ուսումնական համապատասխան բազայի ապահովումով): Ֆրանս-հայկական զարգացման հմնադրամի հետ հանրակրթական դպրոցների 4-12-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպվելու է «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթ:
- Համագործակցության ծրագրերի շրջանակում իրականացվելու են օտար լեզուներ դասավանդող ուսուցիչների վերապատաստման և փորձառության կազմակերպում՝ համապատասխան լեզվով խոսող երկրում/Ռուսաստան, Ֆրանսիա,Գերմանիա, Իրան և այլն/, ինչպես նաև ոուսուցիչների և աշակերտների փոխայցելություններ:
- Իրականացվելու է «Փոփոխության սերունդ» կրթական ծրագիրը՝ Բրիտանական խորհրդի համագործակցությամբ: Ծրագրում ընդգրկված դպրոցներում (հ. 162) կահավորվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, անգլերեն գրքերի (100 անուն) առկայությամբ կաբինետ: Մասնագետները վերապատրաստվելու են Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում:
- Կազմակերպվելու են Հայաստանի Հանրապետության մարզերի և երևանյան դպրոցների/ըստ համայնքների՝ քույր դպրոցներ/ փորձի փոխանակում, աշակերտների և ուսուցիչների ճանաչողական փոխայցելություններ:
- «Երևանի և Սանկտ Պետերբուրգի ասոցիացիայի» համագործակցության ծրագրի իրականացում:
- Համապատասխան ժամանակացույցով կազմակերպվելու են «Վարպետաց դասեր»՝ «ՀՀ վաստակավոր մանկավարժ», «Տարվա լավագույն ուսուցիչ» կոչումներով, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ինչպես նաև նորարարական փորձով հայտնի մանկավարժների կողմից:
- Դպրոցների տնօրենների փորձի փոխանակում:
- «Լավագույն տնօրենի» փորձի մասսայականացում: - Կազմակերպվելու են կրթության ոլորտի զարգացման խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և դպրոցների տնօրենների հանդիպումներ, «Կլոր սեղաններ»՝ կրթության որակի գնահատման և վերլուծության փորձի փոխանակման նպատակով:
- Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ներառական կրթությունը՝ որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունք ապահովելու նպատակով՝ կազմակերպվելու են մասնագետների, դպրոցների տնօրենների և ուսուցիչների վերապատրաստումներ՝ համապատասխան կազմակերպությունների աջակցությամբ («Հույսի կամուրջ», «Յունիսեֆ», «Վորլդ Վիժն», «Փրկենք երեխաներին» և այլ):
- Երևանի 2800-ամյա հոբելյանի տոնակատարության ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում իրականացվելու է «Երևանագիտության» ուսումնասիրություն՝ համապատասխան կառույցների համագործակցությամբ:
- Համակարգվելու են «2018 թվական. Հայոց նորագույն պետականության 100-ամյակ» խորագրով հանրակրթական դպրոցներում կազմակերպվող բաց դասերը, «Կլոր սեղանները», ճանաչողական միջոցառումները:
Հուշագրեր
Շարունակվել է առկա հուշագրերով նախատեսված ծրագրերի իրականացումը /Երևանի քաղաքապետարանի և Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, «Փոքր Մհեր» կրթահամալիրի, «Հույսի կամուրջ», «Վորլդ Վիժն», «Առաքելություն արևելք» ՀԿ-ների համագործակցությամբ/:
Կնքվել են նոր հուշագրեր.
Երևանի Ստ. Զորյանի անվան հ.56 դպրոց և Փարիզի «Դպրոցասեր»-վարժարան,
Երևանի Ս.Բյուրատի անվան հ.125 դպրոց և Վալանսի «Դավիթյան» մեկօրյա դպրոց,
Երևանի Մ.Մանուշյանի անվան հ.48 դպրոց և Մարսելի «Համազգային դպրոց»,
Երևանի Սիամանթոյի անվան հ.162 դպրոց և Իսպանիայի «Արարատ» հայկական միության կիրակնօրյա դպրոց,
Երևանի Հ.Պողոսյանի անվան հ.82 դպրոց և Ուպսալայի մեկօրյա հայկական դպրոց,
Երևանի Ա.Սախարովի անվան հ.69 դպրոց և ՌԴ Դոմոդեդովոյի «Մեր տուն» կիրակնօրյա դպրոց:
Լրացուցիչ տեղեկատվություն և հղումներ
Ոլորտի՝ Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 011 514-249 (նախադպրոցական բաժին), 011 514-250 (դպրոցական բաժին) հեռախոսահամարներով:
Դպրոցների և մանկապարտեզների մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք ognirdprocid.am և ognirmankapartezid.am կայքեր:
Կրթության մասին ՀՀ օրենսդրությանը վերաբերող հարցերի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջ` edu.am:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
հանրակրթության վարչություն