ZEN.COM
ZEN.COM, ֆինանսական տեխնոլոգիաների (ֆինտեխ) ընկերություն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում, Միացյալ Թագավորություն: Այն հիմնադրվել է 2018 թվականին Դավիդ Ռոժեկի կողմից, որը հայտնի է նաև որպես G2A.COM Ltd.-ի համահիմնադիր: Այն ունի գրասենյակներ Լոնդոնում, Հոնկոնգում, Սինգապուրում, Վարշավայում, Արնհեմում և Վիլնյուսում:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը ստացել է էլեկտրոնային փողի հաստատության (EMI) լիցենզիա, որը տրամադրվել է Լիտվայի բանկի կողմից 2018 թվականի մայիսի 24-ին[1]։ Ծառայությունների հանրային մեկնարկը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերին: 2022 թվականին ZEN.COM-ը փոխարինել է դադարեցված G2A PAY ծառայությունը[2]։ 2024 թվականին ընկերությանը Սինգապուրի դրամավարկային վարչությունը շնորհել է խոշոր վճարային հաստատության լիցենզիա[3]։ 2024 թվականի օգոստոսին Zen UK Limited-ը Միացյալ Թագավորության Ֆինանսական վարքագծի վարչության(FCA) կողմից լիազորվել է որպես էլեկտրոնային փողի հաստատություն[4]։ 2025 թվականին խորհրդին միացել է Լեհաստանի նախկին նախագահ Անջեյ Դուդան[5]։ Լիտվայի բանկի կողմից 2025 թվականի երրորդ եռամսյակի հրապարակված տվյալների համաձայն՝ ZEN.COM-ը Լիտվայում գործող անկախ էլեկտրոնային փողի հաստատությունների շրջանում ունացել է եկամտի 16,94% բաժին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ZEN.COM – Bank of Lithuania Register». Bank of Lithuania.
- ↑ «G2A Co-Founder Launches New Fintech Business. ZEN is Licensed In Lithuania and Will Issue Mastercard Cards». www.cashless.pl (անգլերեն). Վերցված է 2024-02-20-ին.
- ↑ «ZEN.COM Licensed in Singapore». MAS.
- ↑ «ZEN-UK LIMITED – FCA Register». FCA.
- ↑ «Andrzej Duda wchodzi do biznesu. Były prezydent w nowej roli» (լեհերեն). Onet. Վերցված է 2025-10-21-ին.
- ↑ «ZEN.COM największą niezależną instytucją pieniądza elektronicznego na Litwie». Bank.pl (լեհերեն). 2026 թ․ հունվարի 13. Վերցված է 2026-03-19-ին.