Web Internet LLC
| Web Internet LLC | |
|---|---|
| Տեսակ | բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն |
| Ներդրվել է | 1995 |
| Կայք | web.com |
Web Internet LLC-ն (և ավելի ուշ Web.com Inc) հիմնադրել է, Բիլ Բլումֆիլդին 1997 թվականին, ով այն ժամանակ Web Service Company-ի նախագահն էր, որը ԱՄՆ-ում մետաղադրամով աշխատող լվացքի մեքենաների երկրորդ խոշորագույն ընկերությունն էր և ուներ «WEB» ապրանքանիշի առևտրային նշան, ինչի արդյունքում Web.com դոմենը դարձել է ընկերության սեփականությունը։ Web.com-ը սկզբում գործարկվել էր որպես վեբ պորտալ՝ առաջարկելով վճարովի որոնման արդյունքներ, առևտրային գնացուցակ, ապրանքների համեմատական որոնման համակարգ, ինչպես նաև անվճար վեբ-հիմնված @web.com էլփոստային ծառայություն տարբեր լեզուներով, սակայն այս բոլոր նախաձեռնությունները արդյունքում անհաջող էին[1]: Աճը խթանելու և Web.com դոմենի գրանցման ու հոսթինգի ծառայությունները շուկա մտցնելու համար Ուիլ Փեմբլը 1999 թվականին նշանակվել է գործադիր տնօրեն։ Պարոն Փեմբլը ղեկավարել է Web.com-ի դոմենի անվան գրանցման և վեբ հոսթինգի ծառայությունների մշակումը, որոնք դարձել էն ընկերության հիմնական առաջարկները։ 2004 թվականին Ուիլ Փեմբլը գնել է բիզնես նրա մայր ընկերությունից՝ Web Services Company, Inc.-ից[2]: Web.com-ը գնելուց կարճ ժամանակ անց պարոն Փեմբլը հիմնադրել է Perfect Privacy, LLC-ն՝ Web.com-իձեռնարկությունը, որը Web.com-ի հաճախորդներին մատուցում է մասնավոր դոմենի անվան գրանցման ծառայություններ[3]:
Վիլ Փեմբլը 2005 թվականին վաճառել է Web.com ընկերությունը Interland, Inc.-ին։ Վաճառքից հետո Interland-ը փոխել է իր անվանումը Web.com։ Ընկերությունը շարունակել է առաջարկել ծառայություններ, ներառյալ ինքնուրույն և պրոֆեսիոնալ վեբ կայքերի դիզայն, վեբ հոսթինգ, էլեկտրոնային առևտուր, վեբ մարքեթինգ և էլփոստային ծառայություններ։ 2007 թվականի մարտի դրությամբ ընկերությանը ունեին մոտ 166,000 վճարող հոսթինգի բաժանորդներ[4]։
Տարբեր վեբ ապրանքների և ծառայությունների հետ մեկտեղ, Web.com-ը փոքր բիզնեսներին, ձեռնարկատերերին և սպառողներին տրամադրում էր խորհուրդներ և հուշումներ՝ ուժեղ առցանց ներկայություն զարգացնելու համար[5]։ Դա պատկանում էր Web.com, Interland, Trellix, և HostPro ապրանքանիշերին։
2007 թվականի սեպտեմբերի 30-ին Web.com-ը միավորվել է Website Pros-ի հետ՝ ձևավորելով նոր Web.com-ը[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը իր կորպորատիվ արմատներով սկիզբ է առնում բազմամիլիարդանոց համակարգիչների արտադրող MicronPC-ից: MicronPC-ն մուտք է գործել վեբ ծառայությունների ոլորտ՝ 1999 թվականին ձեռք բերելով HostPro-ն: Երկու տարի անց նրանք միավորվել են Ատլանտայում, Ջորջիա նահանգում գտնվող Interland, Inc. հանրային ընկերության հետ: Միավորված ընկերությունը պահպանել է Interland անվանումը և վաճառել է համակարգիչների բիզնեսը՝ կենտրոնանալով ինտերնետային հոսթինգի վրա: Interland-ի հիմնական գործունեությունը վեբ ծառայությունների մատուցումն էր, ինչպիսիք են համատեղ և նվիրված հոսթինգը: 2001-2006 թվականների ընթացքում Interland-ը ձեռք է բերել բազմաթիվ հոսթինգային ընկերություններ, այդ թվում՝ Worldwide Internet Publishing Company, Innerhost, Dialtone, Interland, Burlee, Trellix, Communitech և WazooWeb: 2005 թվականի օգոստոսին Interland-ի տնօրենների խորհուրդը որոշել է նոր ղեկավարություն նշանակել՝ ընկերությունը վերափոխելու նպատակով: Այն հեռացրել է իր նախկին գործադիր տնօրեն Ջոել Քոչերին և նրան փոխարինել է Ջեֆ Սթիբելը[7]։ Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում ընկերությսնը միացան նաև նոր գլխավոր տեխնոլոգիական տնօրեն՝ Վիկաս Ռիյսինգհանիին (VerticalOne-ի նախկին հիմնադիր և տեխնիկական տնօրեն) և նոր գլխավոր մարքեթինգի տնօրեն՝ Ջուդի Հաքեթին (CareerBuilder-ի նախկին տեղեկատվական տնօրեն)[8]։ Ընկերությունը Web.com-ը ձեռք է բերել 2005 թվականի դեկտեմբերին 4.8 միլիոն դոլարով և իր անունը Interland-ից փոխել է Web.com-ի[9]։
Web.com-ը ուներ 21 գրանցված արտոնագիր և պնդում էր, որ ունի վեբ հոսթինգի, ծրագրային ապահովման որպես ծառայություն, հաճախորդներին ուղղված կառավարման վահանակների և կայքերի կառուցման տարբեր ասպեկտների հիմնական հիմքում ընկած տեխնոլոգիան[10]։ Այս արտոնագրերից մի քանիսը լիցենզավորված էին Hostopia-ին՝ մեծածախ վեբ հոսթինգի մատակարարին[11]։ 2007 թվականի փետրվարի 1-ին Netcraft-ը Web.com-ը անվանել է ամենահուսալի հոսթինգային ընկերություններից մեկը[12]։
Երբ ընկերությունը հայտնի էր որպես Interland, բաժնետոմսերը բարձրացել էին, ապա տուժել՝«Dot-com»-ից և դասվել՝ ԱՄՆ-ում գրանցված ընկերությունների 10 ամենավատ ցուցանիշների շարքում[13]։ Սակայն, քանի որ ընկերությունը նոր ղեկավարություն է ներգրավել և անունը փոխել է Web.com-ի, բաժնետոմսերի գինը վերականգնվել է։ Website Pros-ի հետ միության պահին ընկերության բաժնետոմսերը փակվել են 7.15 դոլարով, ինչը եռակի աճ է 2005 թվականի օգոստոսին նոր ղեկավարության միանալուց ի վեր[14]։ Ընկերության ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ վերջին չորս եռամսյակներում Web.com-ը գրանցել է եկամուտների և բաժանորդների աճ, չնայած այն հանգամանքին, որ մինչև վերակազմավորումը մշտապես կորցրել էր եկամուտներ և բաժանորդներ[15][16][17]։ 2007 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը հայտարարել է շահույթի աճի մասին, սակայն 2007 թվականի երկրորդ եռամսյակում ընկերությունը հայտնել է կորուստների մասին, հիմնականում միության հետ կապված ծախսերի պատճառով էր:
Իրավական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը ներգրավված էր եղել տարբեր դատական գործընթացներում, որոնցից մի քանիսը նախորդել են web.com-ի ձեռքբերումը՝
- Նովելը 1999 թվականին հայց է ներկայացրել Interland-ի դեմ՝ պահանջելով հոնորարների թերվճարում: Այն դատարանից դուրս համաձայնության է եկել 2005 թվականին[18]։
- Ընկերությունը 2000 թվականին հայց է ներկայացրել ապահովագրական ընկերության դեմ։ Գումարը կարգավորվել է, և Web.com-ը ստացել է 6 միլիոն դոլար[19]։
- 2006 թվականի հունիսին Web.com-ը դատական հայց է ներկայացրել Go Daddy-ի դեմ՝ պնդելով, որ Go Daddy-ի հոսթինգի և դոմենի պլանները խախտում են Web.com-ի արտոնագրերը[20][21]։
- WebSource Media-ն ընկերությունը ձեռք է բերել 2006 թվականի մայիսի 24-ին[22] սակայն հունիսի 23-ին Web.com-ը ներկայացրել է ձեռքբերումը չեղարկելու հայց, երբ իմացել է, որ WebSource-ը զբաղվել է «անարդար և խաբուսիկ գործողություններով և գործարար պրակտիկայով»։ Web.com-ը նշանակվել է գործարար գործունեությունը կառավարելու որպես կառավարչի գործակալ, երբ դատարանը որոշել է, որ այն կառավարի կառավարչը[23]։
Website Pros
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հունիսի 26-ին Website Pros-ը և Web.com-ը հայտարարել են, որ «երկու ընկերությունները ստորագրել են վերջնական միաձուլման համաձայնագիր»։ Website Pros-ը, որպես երկու ընկերություններից ամենամեծը, ձեռք է բերել Web.com-ը ընդհանուր առմամբ մոտ 130 միլիոն դոլարով, որից 25 միլիոնը կանխիկ, իսկ մնացածը՝ բաժնետոմսերով։ Web.com-ի ներկայացուցիչները, այդ թվում՝ Ջեֆ Սթիբելը որպես նոր նախագահ, կզբաղեցնեն Website Pro-ի տնօրենների խորհրդում յոթ տեղերից երկուսը[24][25][26]։ Միությունը ավարտվել է 2007 թվականի հոկտեմբերի 1-ին[6]։ Web.com-ի միությունից առաջ Website Pros-ը ձեռք էր բերել՝ 1ShoppingCart.com, LEADS.com, NetObjects, Renovation Experts.com և Submitawebsite ընկերությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «New Free Service Available for Sending E-Mail In Languages in Addition to English. - Free Online Library». www.thefreelibrary.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «CEO Will Pemble Acquires Web.com---Purchases firm from parent company; planning begun». www.hosttrail.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «PERFECT PRIVACY LLC:: Connecticut (US):: OpenCorporates». opencorporates.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «10Q filing for Q2, 2007». Securities & Exchanges Commission. 2007 թ․ հունիսի 30. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Dickler, Jessica (2007 թ․ հունվարի 30). «10 Web tips for entrepreneurs». CNN.
- 1 2 «Website Pros Completes Transaction With Web.com». Website Pros. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Interland Names CEO, Kocher Steps Down». The WHIR. 2005 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Ecommerce Service Provider Interland Appoints Two Chief Officers». AuctionBytes.com. 2005 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Comisky, Devin (2005 թ․ դեկտեմբերի 30). «Interland to Become Web.com». eCommerce Guide. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Taulli, Tom (2006 թ․ մայիսի 9). «Web.com's Extreme Makeover». Motley Fool. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Web Hosting Provider Hostopia Licenses Web.com's Patents». HostSearch.com. 2006 թ․ հուլիսի 19. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «New York Internet, Web.com and iWeb8 Most Reliable Hosting Companies In January 2007». Netcraft. 2006 թ․ փետրվարի 1. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Hanson, Tim; Richards, Brian (2006 թ․ հունիսի 5). «The Market's 10 Worst Stocks». Motley Fool. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Historical Stock Chart». Nasdaq.com. 2007 թ․ փետրվարի 2. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Interland Announces Sale of Dedicated Server Assets to Peer 1 Network». Web Hosting News. 2005 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «WWWW: Income Statement for WEB.COM INC». Yahoo! Finance. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Web.com Reports Fourth Quarter and Fiscal 2006 Results». Yahoo! Finance. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Martens, China (2005 թ․ հուլիսի 11). «Novell not to release Q4 results until Dec. 1». LinuxWorld. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Web.com (WWWW) Settles Lawsuit, Expects to Receive $6 Million». StreetInsider.com. 2006 թ․ հունվարի 18. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Mills, Elinor (2006 թ․ հունիսի 19). «Domain registrars in court». LinuxWorld. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Barr, Jonathan (2006 թ․ հունիսի 21). «Go Daddy Gets Sued». TheStreet.com. Վերցված է 2007 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Fruchter, Yehuda (2006 թ․ մայիսի 24). «Web.com Acquires WebSource Media». SeekingAlpha. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Web.com Rescinds Acquisition». Web Host Industry News. 2006 թ․ հունիսի 23. Վերցված է 2007 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Website Pros and Web.com Sign Definitive Merger Agreement». Website Pros. Վերցված է 2007 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Website Pros to Buy Web.com». AP. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Munarriz, Rick Aristotle. «The Pros Take Over the Web.com». The Motley Fool. Վերցված է 2007 թ․ հուլիսի 2-ին.