Opel Astra
| Opel Astra | |
|---|---|
| Ընդհանուր տվյալներ | |
| Տեսակ | ավտոմեքենաների մոդելային շարք |
| Արտադրող | Opel (General Motors) |
| Երկիր | Գերմանիա |
| Ուրիշ անուն(ներ) | Vauxhall Astra, Saturn Astra, Holden Astra, Chevrolet Astra, Chevrolet Viva, Chevrolet Vectra |
| Արտադրության տարիներ | 1991 թվական |
| Դաս | դաս C |
Opel Astra (o.pəl ɑːstra), 1991 թվականից ի վեր Գերմանական Adam Opel AG-ի կողմից մշակված և արտադրված կոմպակտ մեքենա է։ Astra-ն (լատիներեն` «աստղ») իր արտադրանքը սկսել է 1962 թվականից և դասվել է Opel Kadett-ի մոդելների շարքին։
Opel Astra-ն արտադրվում է Գերմանական Vauxhall ընկերության կողմից[1]։ Մեծ Բրիտանիայում նույնպես գոյություն ունի Vauxhall Astra ընկերություն, որը իր ապրանքանիշը չի արտահանում։ Գերմանիան իր արտադրանքը արտահանում է Չինաստան, Լատինական Ամերիկայի երկրներ և շատ այլ վայրեր[2]։ Մինչև 2009 թվականը Ամերիկյան և Կանադական շուկաների համար ավտոմեքենան արտադրվել է Saturn Astra ընկերության կողմից։ 2009 թվականին General Motors-ը չեղյալ հայտարարեց Saturn Astra ապրանքանիշը, որով մեքենան այլևս չարտահանվեց Ավստրալիական շուկա[2]։ 2012 թվականինին մեքենան սկսեց արտահանվել Ավստրալիական շուկա` Opel Astra բրենդով, սակայն մեկ տարի անց Opel Astra բրենդի վաճառքը դադարեցվեց։ 2015 թվականին սկսվեց Holden Astra ապրանքանիշի վաճառքը։ Chevrolet Vectra-ն (Astra H) արտադրվել է Լատինական Ամերիկայի համար, որը հետագայում փոխարինվել է Chevrolet Cruze-ի կողմից[3][4]։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Astra անունը ծագել է Vauxhall-ում, որը արտադրում և վաճառում է Opel Kadett D (1979-1984) և Opel Kadett E (1984-1991) ավտոմեքենաները` որպես Vauxhall Astra: Հետագայում 1980-ականների սկզբին և 1990-ականների սկզբին GM Europe-ն ստանդարտացրեց մոդելի անվանացուցակը, որով բոլոր մեքենաների անունները սկսեցին ավարտվել «ա» տառով, ինչը հանգեցրեց այն փաստին, որ մոդելները ունեցան նույն անունները։
Opel Astra F
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Ֆրանկֆուրտի ավտոսրահում Opel-ը ցույց տվեց իր նոր Astra F մոդելը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Opel to launch in Australia». carsguide.com.au. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
- 1 2 «Opel abandons Australian arm after less than a year after poor sales». Dailytelegraph.com.au. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Opel to Build Vehicles for Holden in Australia and New Zealand». media.gm.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Carscoop Carscoop. «Holden to Bring Astra VXR, Cascada and Insignia VXR to Australia and New Zealand». Carscoops. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.