N.R.M.
| N.R.M. | |
|---|---|
N.R.M.-ը wRock for freedom համերգին, Վրոցլավ | |
| Հիմնական տվյալներ | |
| Նաև հայտնի է որպես | «Մրոյա» |
| Երկիր | Մինսկ, Բելառուս |
| Ժանրեր | Ռոք |
| Գործունեություն | 1981–առայսօր |
| Լեյբլ | West Records |
| Անդամներ | |
| Օլեգ Դեմիդովիչ Յուրի Լևկով Փիթ Պավլով | |
| Նախկին անդամներ | |
| Լյավոն Վոլսկի Վլադիմիր Դավիդովսկի Բենեդիկտ Կոնև-Պետուշկովիչ Օլեգ Պիպին Լեոնիդ Շիրին Վիկտոր Սմոլսկի Վիկտոր Շոտ Յուրի Ցյանկևիչ | |
N.R.M. (բելառուս․՝ Незалежная Рэспубліка Мроя, անգլ.՝ Independent Republic of Dreams), ռոք խումբ Մինսկից (Բելառուս): Խումբը սկսել է իր գործունեությունը 1981 թվականին՝ «Մրոյա» անվան տակ և Բելառուսի ամենահայտնի ռոք խումբն է[1]: Նրանք երգում են բելառուսերեն և դարձել են կառավարության նկատմամբ քաղաքական ընդդիմության խորհրդանիշ, չնայած նրանց արգելվել է ելույթ ունենալ 2006-2009 թվականներին:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մրոյա» խումբը ստեղծվել է 1981 թվականին Մինսկի Ալեքսեյ Գլեբովի անվան համալսարանում՝ Լյավոն Վոլսկու (ստեղնաշարային գործիքներ և վոկալ) և Վլադիմիր Դավիդովսկու (կիթառ) կողմից։ Նրանց առաջին համերգը տեղի է ունեցել 1981 թվականի նոյեմբերի 7-ին։ 1980-ականներին խումբը մի քանի անգամ փոխել է անդամներին և թողարկել մի քանի ալբոմ։ 1989 թվականի սեպտեմբերի 24-ին նրանք ելույթ են ունեցել Չեռնովցիի Chervona Ruta փառատոնում՝ կատարելով այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ Šmat, Australijskaja polka, Mama — Mafija և Ziamla։
1989 թվականին խումբը պրոդյուսեր Ալեքսանդր Շտիլմանի հետ ձայնագրել է ութ երգ։ Դրանք թողարկվել են 1990 թվականին՝ «28-րդ աստղ» (Dvaccać vośmaja zorka) ալբոմով՝ «Մելոդիա» լեյբլի կողմից, որը նրանց միակ թողարկումն է եղել այդ լեյբլի հետ։ Այդ ժամանակ խմբի անդամներ են հանդիսացել՝ Լյավոն Վոլսկին (ստեղնաշարային գործիքներ և գլխավոր վոկալ), Բենեդիկտ Կոնև-Պետուշկովիչը (կիթառ), Յուրի Լևկովը (բաս կիթառ) և Օլեգ Դեմիդովիչը (հարվածային գործիքներ և բեք վոկալ)։
Դավիդովսկին լքել է խումբը 1989 թվականին և նրան փոխարինելու է եկել Կոնև-Պետուշկովիչը, որը մնացել է խմբում մինչև 1992 թվականը: Նրանից հետո կարճ ժամանակով խմբին են միացել Օլեգ Պիպինը և ուրիշներ: 1993 թվականին կիթառահար է դարձել Փիթ Պավլովը: 1994 թվականի վերջին Վոլսկու, Պավլովի, Լևկովի և Դեմիդովիչի կազմը փոխել է խմբի անվանումը՝ դառնալով N.R.M.:
Նրանց երաժշտությունը հիմնականում մեղեդային հարդ ռոք է՝ իմաստալից խոսքերով, որոնք հաճախ ակնարկում են քաղաքական գաղափարների մասին: 1990-ական թվականէների վերջից ի վեր նրանք իրենց ալբոմների և գովազդային նյութերի համար օգտագործել են Լացինկայի այբուբենը՝ լատինական հիմքով բելառուսական գիր, որը տարածված է եղել կյուրեղագրի հետ միասին խորհրդային ժամանակներից առաջ: Նրանց առաջին ալբոմի՝ LaLaLaLa-ի որոշ երգեր արդեն կատարվել են «Մրոյայի» կողմից դեռևս 1990 թվականին:
Ինչպես մյուս բելառուսական խմբերը, N.R.M.-ը նույնպես դեմ է արտահայտվել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, չնայած խումբը երբեք ուղղակիորեն չի հիշատակել նրան երգերում: Խմբի ամենամեծ լսարանը 2004 թվականին Կիևում է եղել, որտեղ նրանք ելույթ են ունեցել Ուկրաինայի «Նարնջագույն հեղափոխության» աջակցությամբ: Խմբի անդամները հույս են ունեցել նույն լսարանը տեսնել նաև Բելառուսում:
Հաջորդող տարիներին ոչ պաշտոնապես արգելել են N.R.M.-ի և շատ այլ բելառուսական խմբերի երգերը միացնել Բելառուսի FM ռադիոկայաններով: Պաշտոնական ցուցակ չի եղել, բայց ռադիոկայանի ղեկավարները նշել են, որ իրենք կառավարությունից ոչ պաշտոնական «հանձնարարականներ» են ստացել:
Չնայած նրան, որ խումբը ոչ պաշտոնապես արգելված է եղել երեք տարով, N.R.M.-ը շարունակել է ելույթ ունենալ: Նրանք բազմաթիվ համերգներ են տվել արտասահմանում՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը, Գերմանիան, Սլովակիան և Շվեդիան: Բելառուսում նրանց դեռևս թույլ չեն տվել հրապարակայնորեն ելույթ ունենալ, ուստի խումբը հիմնականում ելույթ է ունեցել անլեգալ կերպով:

2007 թվականին N.R.M.-ը թողարկել է իր վեցերորդ ստուդիական ալբոմը՝ «06»-ը: Լյավոն Վոլսկու խոսքերով՝ այն ոգեշնչված է եղել Բելառուսում 2006 թվականի գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով: Ալբոմը ներառում է տարբեր ոճերի երգեր և խմբի համար նոր գործիքներ, ինչպիսիք են թավջութակը, մանդոլինը և ստեղնաշարային գործիքները: Առաջին անգամ ալբոմի երգերը կատարել են ոչ միայն Վոլսկին, այլև խմբի մյուս անդամները, և նույնիսկ մանկական երգչախումբը:
2007 թվականի վերջին Նախագահի աշխատակազմի գաղափարախոսության գծով տեղակալ Օլեգ Պրոլեսկովսկու և բելառուս ռոք երաժիշտների միջև հանդիպումից հետո N.R.M.-ն հանվել է արգելվածների ցանկից[2]։
2009 թվականի մայիսին կայացած Rock Coronation Awards մրցանակաբաշխության ժամանակ N.R.M.-ն արժանացել է «Տարվա իրադարձություն» մրցանակին իրենց համերգային ելույթի համար[3]։
2010 թվականին Լյավոն Վոլսկին լքել է խումբը։ N.R.M.-ի երեք երաժիշտները շարունակել են իրենց գործունեությունը և 2013 թվականին թողարկել վերջին՝ D.P.B.Č ալբոմը։
Տասը տարի անց նրանք վերամիավորվել են՝ թողարկելով Try čarapachi 2020 տեսահոլովակը՝ Բելառուսում ժողովրդավարության դեմ բողոքի ցույցերին աջակցելու համար[4]։ Երգը, որն առաջին անգամ թողարկվել է 2000 թվականին, դարձել է շարժման հիմնը[5]։
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որպես «Մրոյա»
| Թողարկման տարեթիվը | Բնօրինակ վերնագիր | Վերնագիր | Լեյբլ |
|---|---|---|---|
| 1986 | Stary chram | Հին տաճար | |
| 1987 | Zrok | Տեսլական | |
| 1989 | Studyja BM | Ստուդիա BM | |
| 1990 | Dvaccać vośmaja zorka | Քսանութերորդ աստղ | «Մելոդիա» լեյբլ |
| 1991 | Bijapolie | Կենսադաշտ | |
| 1992 | Lepšyja peśni z albomau 1988–1990 | 1988–1990 թվականների ալբոմների լավագույն երգերը | Kovčeg |
| 1993 | Vybranyja peśni 1989–1993 | Ընտրանի երգեր 1989–1993 | ZBS |
- Որպես N.R.M.
| Թողարկման տարեթիվը | Բնօրինակ վերնագիր | Վերնագիր | Լեյբլ |
|---|---|---|---|
| 1995 | ŁaŁaŁaŁa | Kovčeg | |
| 1996 | Odzirydzidzina | Kovčeg | |
| 1997 | Made in N.R.M. | ||
| 1998 | Pašpart hramadzianina N.R.M. | Kovčeg | |
| 1999 | Akustyčnyja kancerty kanca XX stahodździa | 20-րդ դարի վերջի ակուստիկ համերգներ | Kovčeg |
| 2000 | Samotnik (single) | Միայնակ | |
| 2000 | Try čarapachi | Երեք կրիաներ | Bulba Records |
| 2002 | Dom kultury | Մշակույթի պալատ | BMA |
| 2004 | Spravazdača 1994–2004 | West Records | |
| 2007 | 06 (album) | ||
| 2013 | Д.П.Б.Ч. (Da pabačennia) | Д.П.Б.Ч. (Ցտեսություն) | PetePaff Inc. |
| 2025 | Kropka | Կետ |
Այլ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peśniarok (1997), հարգանքի տուրք Պեսնյարիին
- Narodny albom (Ժողովրդական ալբոմ) (1997)
- Ja naradziusya tut (Ես այստեղ եմ ծնվել) (2000)
- Serca Eǔropy in rock (Եվրոպայի սիրտը ռոքի մեջ) (2001)
- Personal Depeche (2002), Բելառուսական հարգանքի տուրք Depeche Mode-ին
- Generały ajčynnaha roku (2004)
- NiezałežnyJa (ԱնկախԵս) (2008)
- Budzma The Best Rock / Budzma (2009) Լավագույն ռոք/նոր
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փիթ Փոլոու - կիթառ (1993 թվականից), գլխավոր վոկալ (2010 թվականից)
- Յուրասի Լյաուկոու - բաս կիթառ (1981 թվականից)
- Ալեգ Ձեմիդովիչ - հարվածային գործիքներ (1981 թվականից)
Նախկին անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյավոն Վոլսկի - գլխավոր վոկալ, ստեղնաշարային գործիքներ, կիթառներ (1981–2010)
- Վլադիմիր Դավիդովսկի - կիթառ (1981–1989)
- Սերգեյ Լոսկուտով - ռիթմ կիթառ (1981)
- Բենեդիկտ Կոնև-Պետուշկովիչ - կիթառ (1989–1992)
- Օլեգ Պիպին - կիթառ (1992)
- Լեոնիդ Շիրին - կիթառ (հունիս–սեպտեմբեր 1992)
- Վիկտոր Շոտ - կիթառ (սեպտեմբեր 1992–1993)
- Յուրի Ցյանկևիչ - հարվածային գործիքներ (1992–1994)
- Վիկտոր Սմոլսկի - կիթառ (1993)
Ժամանակացույց
[խմբագրել | խմբագրել կոդը]
Զանգվածային մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին խումբը ելույթ է ունեցել ընդդիմության հանրահավաքում, և այս համերգը ցուցադրվել է «Բելառուսերենի դաս» (A Lesson of Belarusian) վավերագրական ֆիլմում։
Բելառուսում 2020–2021 թվականների բողոքի ցույցերի ժամանակ խմբի ղեկավար Պիտ Պավլովը երգել է Try čarapachi երգը զինված ոստիկանության առջև կազմակերպված երթի ժամանակ։ Ցուցարարները նաև բազմիցս կատարել են երգը ցույցերի ժամանակ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Климов, Олег; Шаруба, Сергей (2004). «Убить N.R.M., или К неутешительным итогам музыкального года». Muzykalnaya Gazeta (ռուսերեն) (4). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Rock musicians' visit to Administration».
- ↑ «"Рок-корону-2009" получила группа "Без билета"» [beZ bileta received the “Rock Crown 2009”]. naviny.by (ռուսերեն). BelaPAN. 2010 թ․ մարտի 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Troianovski, Anton (2020 թ․ սեպտեմբերի 7). «For Aging Belarus Rockers, a Late Shot at Stardom». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «BBC Monitoring – Essential Media Insight». monitoring.bbc.co.uk. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Почему на протестах в Беларуси все поют песню про трех черепах?». Meduza. 2020 թ․ սեպտեմբերի 26.
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Viktar Dziatlikovič. Ich Mroja, ich NRM. Minsk: Sučasny litaratar, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել N.R.M. կատեգորիայում։ |
- N.R.M. official site (in Belarusian)
- Rock-rebels saved by the dictator
- Belarus hardman drowns out the sounds of revolution (Article in The Times about NRM being banned from FM stations in Belarus)
- Official fan-club site
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «N.R.M.» հոդվածին։ |
| ||||||||||