Jump to content

EMME

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան Միջերկրականը և Միջին Արևելքը (EMME)։

EMME, անգլերենում կիրառվող հապավում, որը բնորոշում է Արևելյան Միջերկրականում և Միջին Արևելքում տեղակայված 18 պետությունները[1]։ Տարածաշրջանի այս երկրներն ունեն մշակութային, տնտեսական և շրջակա միջավայրի նմանություններ։

Տարածաշրջանի երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

EMME (Eastern Mediterranean and Middle East, Արևելյան Միջերկրական և Միջին Արևելք) տարածաշրջանի կազմում են երեք աշխարհամասերի՝ Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի երկրները։ Դրանց թվում են[1].

  1. Բահրեյն {{{2}}}
  2. Կիպրոս {{{2}}}
  3. Եգիպտոս {{{2}}}
  4. Հունաստան {{{2}}}
  5. Իրան {{{2}}}
  6. Իրաք {{{2}}}
  7. Իսրայել {{{2}}}
  8. Հորդանան {{{2}}}
  9. Քուվեյթ {{{2}}}
  10. Լիբանան {{{2}}}
  11. Օման {{{2}}}
  12. Պաղեստին {{{2}}}
  13. Կատար {{{2}}}
  14. Սաուդյան Արաբիա {{{2}}}
  15. Սիրիա {{{2}}}
  16. Թուրքիա {{{2}}}
  17. Արաբական Միացյալ Էմիրություններ {{{2}}}
  18. Եմեն {{{2}}}

Կլիմայի փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Eos» գիտական ամսագրում նշվում է, որ EMME տարածաշրջանը «բախվում է կլիմայի արագ փոփոխության» ու «դիտարկումներն ու սիմուլյացիաների միջոցով իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Արևելյան Միջերկրականն ու Միջին Արևելքը դիտարկվում են որպես կլիմայի փոփոխության տեսանկյունից խիստ թեժ կետեր, ինչը կապված է եղանակային շոգ պայմանների հետ ու մեծ ազդեցություն ունի հասարակության վրա»։

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի[1], Եվրոպական հանձնաժողովի CORDIS EU Research հետազոտական կենտրոնի[2] և EMME կլիմայի փոփոխության նախաձեռնության[3] տվյալներով, որն ստեղծվել է Կիպրոսի նախագահի նախաձեռնությամբ, աշխարհագրական տեսանկյունից այս երկրների միավորման նպատակն է կլիմայական ճգնաժամերի դեմ մշակել միասնական տարածաշրջանային ռազմավարություն, որը կբխի Փարիզի համաձայնագրի դրույթներից։

Նախաձեռնությունն ամրագրում է, որ «EMME տարածաշրջանը ձևավորող տասնութ երկրների 450 միլիոն բնակիչները դարավերջին կլինեն ընդհանուր տարեկան ջերմաստիճանի 5°C-ով աճի վտանգի տակ, եթե որևէ միջամտություն չձեռնարկվի»։ Սա կարող է հանգեցնել աննախադեպ մասշտաբների աղետի՝ ներառյալ սոցիալական փլուզման և զանգվածային արտագաղթի, քանի դեռ չեն ձեռնարկվել անհապաղ գործողություններ, որոնք միտված են տարածաշրջանային ամուր համագործակցության միջոցով հետևանքների մեղմանն ու ադապտացմանը[4]»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 «UN to support the new Eastern Mediterranean and Middle East Climate Initiative | UNECE». unece.org. Վերցված է 2023-03-18-ին.
  2. CORDIS EU Research Results, European Commission (2017 թ․ հուլիսի 7). «Eastern Mediterranean and Middle East – Climate and Atmosphere Research Centre».
  3. «ΕΜΜΕ Climate Change Initiative (EMME-CCI)». ΕΜΜΕ Climate Change Initiative (EMME-CCI) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-03-27-ին.
  4. «About». ΕΜΜΕ Climate Change Initiative (EMME-CCI) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-03-18-ին.