Jump to content

Bybit

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bybit
պատկերանիշ Խմբագրել Wikidata
ձեռնարկություն, բիզնես ձեռնարկություն Խմբագրել Wikidata
Բնագավառկրիպտոարժույթ, non-fungible token Խմբագրել Wikidata
Ստեղծում2018 Խմբագրել Wikidata
ԵրկիրԱրաբական Միացյալ Էմիրություններ Խմբագրել Wikidata
Location of formationՍինգապուր Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրԴուբայ Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.bybit.com/en Խմբագրել Wikidata

Bybit Fintech Limited, հայտնի որպես Bybit, Դուբայում գործող կենտրոնացված կրիպտոարժույթների բորսա: Հարթակը մի քանի իրավասություններում կարգավորող մարմինների կողմից նախազգուշացումների է արժանացել[1][2][3]:

2025 թվականի փետրվարին բորսան ենթարկվել է հաքերային հարձակման, որի արդյունքում կորել է 1.5 միլիարդ դոլարի ակտիվներ, ինչը պատմության մեջ ամենամեծ կրիպտոարժույթի գողությունն է[4][5][6][7]։

Bybit-ը հիմնադրվել է 2018 թվականին սինգապուրցի ձեռնարկատեր Բեն Ժոուի կողմից, ով ներկայումս զբաղեցնում է գործադիր տնօրենի պաշտոնը: 2022 թվականին ընկերությունը իր գլխավոր գրասենյակը Սինգապուրից տեղափոխել է Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ[7][8][9]:

2023 թվականի նոյեմբերին FTX կազմակերպությունը դատի է տվել Bybit-ին՝ պահանջելով գրեթե 1 միլիարդ դոլար[10]։ Այնտեղ պնդվում էր, որ Bybit-ի Mirana ներդրումային ստորաբաժանումը, 2022 թվականի նոյեմբերին առաջնահերթություն է տվել FTX-ից դուրսբերումներին՝ իր վճարունակության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, և դուրս է բերել գրեթե 500 միլիոն դոլար, նախքան դուրսբերումների դադարեցումը[10]։ Հայցում պնդվում էր, որ Bybit-ը օգտագործել է FTX ակտիվները` դուրսբերումներն արագացնելու համար, խոչընդոտել է FTX-ին 125 միլիոն դոլարի վերադարձը և արժեզրկել է տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ տոկենները BitDAO-ի միջոցով[10]։ FTX-ը նաև պնդել է, որ 2021 թվականի հոկտեմբերին Alameda Research-ի հետ կատարված տոկենների փոխանակումը չեղարկվել է 2023 թվականի մայիսին, երբ BitDAO-ն վերակառուցել է տոկենները՝ սահմանափակելով ետգնման իրավունքները[10]։ 2024 թվականի հոկտեմբերին Bybit-ը կարգավորել է FTX-ի հետ կապված իր խնդիրնները՝ վճարելով 228 միլիոն դոլար[11]։

2025 թվականի հաքերային հարձակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի փետրվարի 21-ին Bybit-ը X- ում հայտարարել է, որ բորսաի վրա կատարել են հաքերային հարձակում[4]։ Ըստ Bybit-ի՝ գողացվել է մոտ 400,000 Ethereum(ETH)[12][13], որի մոտավոր արժեքը կազմել է 1.4 միլիարդ դոլար, այն մինչ օրս ամենամեծ կրիպտոարժույթային բորսայի կողոպուտն է[4]։ Ընկերությունը հայտնել է, որ կարողացել է համալրել իր պահուստները 72 ժամվա ընթացքում՝ արտակարգ ֆինանսավորման ջանքերի միջոցով ապահովելով 447,000 ether տոկեններ[14]։ Լիկվիդայնությունը ապահովել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Galaxy Digital-ը, FalconX-ը և Wintermute-ը[14]։ Bybit-ի հաճախորդների դուրսբերումներին օժանդակելու համար, մի ինստիտուցիոնալ կազմակերպություն Binance-ից, Bitget-ից և MEXC-ից փոխանցել է 40,000 ETH[15]։

Հարձակվողը շահագործել է Bybit-ի բազմաստորագրային դրամապանակների համակարգի խոցելիությունները, որոնց նպաստել է երրորդ կողմի մատակարար Safe{Wallet}-ի խոցելի ենթակառուցվածքը[16]։

Բլոկչեյն վերլուծական ընկերությունները՝ Arkham Intelligence-ը և Elliptic-ը, պնդում են, որ կարողացել են հաքերային հարձակումը հետագծել մինչև Lazarus Group, որը Հյուսիսային Կորեայի հետ կապված առաջադեմ մշտական սպառնալիք է[13][17]։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն նույնպես հաքերային հարձակումը վերագրել է Հյուսիսային Կորեային՝ մեղադրելով «TraderTraitor գործողներին»[18][19]։

Հովանավորություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի օգոստոսին Bybit-ը հովանավորել է ուկրաինական Natus Vincere (NAVI) կիբերսպորտային կազմակերպությանը՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[20]։ Կարճ ժամանակ անց Bybit-ը նմանատիպ պայմանագիր է կնքել դանիական Astralis կիբերսպորտային ակումբի հետ` իր բրենդավորումը ներկայացնելով համազգեստների վրա[21][22]։

2022 թվականի սկզբին Bybit-ը մտել է Ֆորմուլա 1 ՝ որպես Oracle Red Bull Racing թիմի հովանավոր՝ բազմամյա գործընկերությամբ, որի արժեքը, ըստ որոշ տեղեկությունների, երեք տարվա ընթացքում կազմել է 150 միլիոն դոլար[23]։ Հովանավորությունը իրականացվել է 2022-2023 մրցաշրջանների ընթացքում և ավարտվել 2024 թվականի վերջին՝ փոխադարձ համաձայնությամբ[24]։

Իրավական կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթակը բախվել է կարգավորող մարմինների նախազգուշացումների մի քանի իրավասություններում[25][26][27][28][29]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Author, No (2025-03-03). «North Korea's $1.5 billion heist puts the crypto world on notice». The Japan Times (անգլերեն). Վերցված է 2026-03-10-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  2. Osipovich, Alexander (2021-07-30). «U.S. Crypto Traders Evade Offshore Exchange Bans». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-10-ին.
  3. «OSC holds global crypto asset trading platforms accountable | OSC». www.osc.ca (անգլերեն). 2022-06-22. Վերցված է 2026-03-10-ին.
  4. 1 2 3 Yaffe-Bellany, David (2025 թ․ փետրվարի 22). «Big Day for Crypto Goes South After Bybit Hack». The New York Times.
  5. Taubman, Benjamin (2024-06-25). «Bybit Is Now the World's Second-Largest Crypto Exchange». Bloomberg. Վերցված է 2025-03-29-ին.
  6. «Crypto Exchange Bybit Moves Headquarters to Dubai From Singapore». Bloomberg.
  7. 1 2 «Cryptocurrency theft of £1.1bn could be biggest ever, says Bybit». www.bbc.com. 2025 թ․ փետրվարի 22.
  8. «Ben Zhou: Latest Articles, Analysis and Profile». South China Morning Post (անգլերեն). Վերցված է 2025-02-23-ին.
  9. «UAE crypto push sees Bybit, Crypto.com announce Dubai offices». Reuters.
  10. 1 2 3 4 Schwartz, Leo. «FTX claims Bybit, one of world's largest crypto exchanges, used VIP status to pull hundreds of millions of dollars during collapse». Fortune Crypto.
  11. Wolf, Alex (2024 թ․ հոկտեմբերի 25). «FTX Settles Suit Against Crypto Firm Bybit for $228 Million». Bloomberg Law.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. Franceschi-Bicchierai, Lorenzo (2025-02-21). «Crypto exchange Bybit says it was hacked and lost around $1.4B». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-03-29-ին.
  13. 1 2 «North Korean hackers suspected of being behind record US$1.5 billion hack of crypto exchange Bybit». CNA.
  14. 1 2 Sigalos, MacKenzie (2025-02-24). «Crypto exchange Bybit says it fully replenished reserves after record $1.5 billion hack». CNBC (անգլերեն). Վերցված է 2025-02-25-ին.
  15. Irabor, Edison (2025-04-18). «Why Collaboration is Vital in the Crypto Industry: The Bybit Hack and Bitget $106million Example». Crypto Asset Buyer (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-16-ին.
  16. «Lazarus hacked Bybit via breached Safe{Wallet} developer machine». BleepingComputer (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-03-29-ին.
  17. Research, Elliptic. «The largest theft in history - following the money trail from the Bybit Hack». Elliptic (անգլերեն). Վերցված է 2025-03-29-ին.
  18. McCurry, Justin (2025 թ․ փետրվարի 27). «North Korea behind $1.5bn hack of crypto exchange ByBit, says FBI». The Guardian.
  19. «Internet Crime Complaint Center (IC3) | North Korea Responsible for $1.5 Billion Bybit Hack». Federal Bureau of Investigation. Վերցված է 2025-03-29-ին.
  20. Nicholson, Jonno (2021 թ․ օգոստոսի 18). «NAVI unveils Bybit as cryptocurrency partner».
  21. Daniels, Tom (2021 թ․ օգոստոսի 23). «Astralis agrees three-year deal with cryptocurrency platform Bybit».
  22. Gernigon, Frederik (2021 թ․ օգոստոսի 23). «Dansk storhold indgår historisk sponsoraftale». www.bt.dk.
  23. «Red Bull Formula One Team Signs Cryptocurrency Sponsor». Bloomberg News. 2022 թ․ փետրվարի 16. Վերցված է 2025-05-17-ին.
  24. «Red Bull sign partnership deal with cryptocurrency exchange Bybit». Reuters. 2022 թ․ փետրվարի 16.
  25. «OSC holds global crypto asset trading platforms accountable».
  26. «ByBit Pays Rs. 9.27 Crore Penalty, Completes FIU-IND Registration». Gadgets 360 (անգլերեն). 2025-02-07. Վերցված է 2025-03-10-ին.
  27. Erazo, Felipe (2021 թ․ մայիսի 31). «FSA Warns of Bybit Operating Unregistered Crypto Services in Japan». Finance Magnates. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 24-ին.
  28. Qureshi, Mehab (2025 թ․ փետրվարի 7). «Japan blocks major crypto exchanges from App Store and Google Play». TheStreet.
  29. Osipovich, Alexander (2021 թ․ հուլիսի 30). «U.S. Crypto Traders Evade Offshore Exchange Bans». Wall Street Journal.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]