Baskin-Robbins
Baskin-Robbins | |
|---|---|
| Տեսակ | ice cream parlor chain?, ձեռնարկություն, բիզնես ձեռնարկություն և food manufacturing? |
| Հիմնադրված է | 1945 |
| Հիմնադիր | Burt Baskin? և Irv Robbins? |
| Վայր | Կանտոն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
| Երկիր | |
| Արդյունաբերություն | ice cream manufacturer? |
| Մայր ընկերություն | Inspire Brands? |
| Սեփականատեր | Inspire Brands? |
| Կայք | baskinrobbins.com(անգլ.) |
Baskin-Robbins-ը պաղպաղակի և տորթերի մասնագիտացված խանութների ամերիկյան միջազգային ցանց է, որը պատկանում է Inspire Brands-ին: Ներկայումս բազավորված է Մասաչուսեթս նահանգի Կանտոն քաղաքում: Հիմնադրվել է 1945 թվականին Բերթ Բասկինի (1913–1967) և Իրվ Ռոբինսի (1917–2008) կողմից Գլենդելում, Կալիֆորնիա[1]։ Աշխարհում պաղպաղակի մասնագիտացված խանութների ամենամեծ ցանցն է[2][3] ՝ առրտրական ավելի քան 8000 կետերով.[4][5]։ Ցանցը խանութներ ունի աշխարհի շուրջ 50 երկրներում։
Ընկերությունը հայտնի է իր «31 համ» կարգախոսով, ըստ որի գնորդը յուրաքանչյուր ամսվա ցանկացած օր կարող է ընտրել տարբեր համեր։ Բասքինն ու Ռոբինսը հայտարարել են, որ մարդիկ պետք է կարողանան անվճար փորձել տարբեր համեր, մինչև գտնեն այն, ինչ ցանկանում են գնել: Սկսած 1945 թվականից՝ ընկերությունը ներկայացրել է ավելի քան 1300 համային տեսականի[6][7][8][9][10]։
Baskin-Robbins-ի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունն ստեղծվել է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում գործած Բերթ Բասկինի և Իրվ Ռոբինսի պաղպաղակի վաճառասրահների միաձուլմամբ։ Բերթ Բասկինը պաղպաղակի մասին իմացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ բանակում ծառայելիս, իսկ Իրվ Ռոբինսն ամբողջ կյանքում զբաղվել է պաղպաղակի արտադրությամբ ու վաճառքով. դեռևս 1930-ականներին՝ իր պատանեկության տարիներին նա հոր խանութում պաղպաղակի վաճառասեղան էր տնօրինում: Բասկինն ամուսնացել է Ռոբինսի քրոջ՝ Շիրլի Ռոբինսի հետ, և 1948 թվականին նրանք որոշել են միավորել իրենց ընկերությունները մեկում ու այն անվանել «Snowbird» 1953 թվականին Բասկինն ու Ռոբինսն իրենց ընկերությունը վերանվանել են «Baskin-Robbins»: Անվանումն առաջացել է երկու հիմնադիրների ազգանունների կցմամբ։ Ընդ որում՝ ազգանունների հերթականությունը որոշվել է մետաղադրամ նետելով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Our History Արխիվացված 2013-01-15 Wayback Machine". Baskin-Robbins' web site. Accessed 25 Feb. 2013.
- ↑ «About Baskin-Robbins». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Duncan Brands (2007). «History: Dunkin' Brands». Duncan Brands. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Varian, Ethan (2018 թ․ հուլիսի 30). «Baskin-Robbins Opens 8,000th Store in Thousand Oaks | San Fernando Valley Business Journal». San Fernando Business Journal. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Baskin-Robbins» (անգլերեն). Entrepreneur. 2020. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «About Us | Baskin-Robbins». 2019 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Hopper, Jessica (2010 թ․ հուլիսի 19). «Deep Freeze: Baskin-Robbins Retires Five Flavors». ABC News. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Pomranz, Mike (2019 թ․ հուլիսի 25). «Baskin-Robbins Adds Plant-Based, Non-Dairy Flavors». Food & Wine. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Cohen, Howard (2019 թ․ օգոստոսի 1). «Baskin-Robbins introduces two new flavors – and don't even think to call them ice cream». Miami Herald. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Jessica Hopper (2019). «Deep Freeze: Baskin-Robbins Retires Five Flavors» (անգլերեն). ABC News. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- baskinrobbins.com.au Baskin Robbins Australia
- 31ice.co.jp Baskin Robbins Japan (The corporate name is “B-R 31 ICE CREAM CO., LTD.“ in Japan.)
- Baskin Robbins Middle East
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Baskin-Robbins» հոդվածին։ |
| ||||||||||