.localhost
| .localhost | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի դոմեն |
| Ներդրվել է | 1999 |
| Փյունիկոդ | localhost |
․localhost անունը Internet Engineering Task Force (IETF)-ից պահուստավորված է որպես դոմենի անվան պիտակ, չի կարող տեղադրվել որպես վերին մակարդակի դոմեն՝ DNS-ում:
Պահպանված DNS անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Ինտերնետային ճարտարագիտության աշխատանքային խումբը ամրագրել է DNS localhost, example, invalid, և test պիտակները, որպեսզի դրանք չտեղադրվեն Domain Name System-ում։
Այս վերին մակարդակի դոմենային անունների պահպանման պատճառը կոնֆլիկտի և շփոթության հավանականությունը նվազեցնելն է։ Սա թույլ է տալիս օգտագործել այս անունները կամ փաստաթղթավորման նպատակներով, կամ տեղական փորձարկման սցենարներում։
Ընդհանուր օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Localhost անունը TCP/IP համակարգերի մեծ մասում loopback ինտերֆեյսի համար ընդհանուր առմամբ սահմանված հոսթի անուն է, որը վերծանվում է IPv4 և IPv6 IP հասցեներին: Որպես վերին մակարդակի դոմեն, անունը ավանդաբար սահմանվել է ստատիկորեն հոսթի DNS իրականացումներում՝ հասցեների գրառումներով (A և AAAA), որոնք մատնանշում են նույն loopback հասցեները: Ցանկացած այլ օգտագործում հակասում է այս կոնվենցիային հիմնված լայնորեն տարածված ալգորիթմներին: