.aq
| .aq | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Տարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
| Ներդրվել է | 1992 |
| TLD տիպ | Վերին մակարդակի դոմեն |
| Կարգավիճակ | գործող |
| Նախատեսված է | Անտարկտիդայի հետ կապված օբյեկտներ |
| Փյունիկոդ | aq |
| Կայք | գրանցման բլանկ |

.aq, Անտարկտիդայի համար նախատեսված վերին մակարդակի ազգային դոմենն է։ «aq» տառերը ծագում են ֆրանսիական «Antarctique» անվանումից: Այն կառավարվում է Նոր Զելանդիայում գտնվող Antarctica Network Information Center Limited ընկերության կողմից[1]: .aq-ը ներկայումս չունի կայք կամ whois ծառայություն[2]:
Կանոններ և սահմանափակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ մակարդակի դոմենների՝ .aq հարթակում գրանցման կանոններն են՝ .aq դոմեյնը նախատեսված է Անտարկտիդայում աշխատանքը կառավարող մարմինների համար: Կազմակերպությունը պետք է պահպանի 1959թ․ Անտարկտիդայի պայմանագրի Միջազգային կամ այլ կառույցների նորմերը, որոնք ունեն «մշտական ներկայություն» ցանցում։ Դոմենի ադմինիստրատորն է Պիտեր Մոտտը (անգլ.՝ Peter Mott) Նոր Զելանդիայից։ Դիմումին պետք է կցված լինի կազմակերպության ղեկավարի նամակը։ Մեկ կազմակերպության համար հատկացվում է միայն մեկ դոմեն։ Դոմենը տրվում է երկու տարվա ժամկետով։ Դոմենի ադմինիստրատորն է Պիտեր Մոտտը (անգլ.՝ Peter Mott) Նոր Զելանդիայից։ .aq դոմեյնի գրանցման համար անհրաժեշտ է ֆիզիկական ներկայություն: .aq-ը հասանելի է Անտարկտիդայի պայմանագրի կողմ հանդիսացող պետական կազմակերպություններին: .aq դոմեյնի անունը հասանելի է նաև Անտարկտիդայում ֆիզիկական ներկայություն ունեցող գրանցողների համար: Սա ներառում է գրանցողի սեփականությանը կամ նրա կողմից շահագործվող չվերահսկվող կառույցները, ինչպես նաև գրանցողի կամ նրա աշխատակիցների կարճաժամկետ այցելությունները: Բացի այդ, անհրաժեշտ է բազայի կամ արշավախմբի պատասխանատու սպայի կողմից ստորագրված նամակ[3]: